TEMPUS

Education and Culture

Առաջնաէջ    Հետադարձ կապ    Անգլերեն   

Հայաստանի Մասին

Armenian Flag

Հայաստանը փոքր երկիր է, որը Եվրոպան կապում է Ասիայի հետ: Այն ավելի քան 2000 տարի առաջ եղել է Մերձավոր Արևելքի ամենաազդեցիկ տերություններից մեկը, իսկ այժմ Հայաստանը ժամանակակից երկիր է` բարի և տաղանդավոր մարդկանցով, հին պատմությամբ, պատմական բազմաթիվ հուշարձաններով, հարուստ մշակույթով, ավանդական հյուրընկալությամբ, համեղ ու առողջ սննդամթերքով, գեղատեսիլ բնությամբ և անվտանգ միջավայրով:

Armenian church

Հայաստանը տեղակայված է Սև և Կասպիծ ծովերի միջև: Հյուսիսում այն սահմանակից է Վրաստանին, արևելքում` Ադրբեջանին, հարավում` Իրանին և արևմուտքում` Թուրքիային: Հայաստանը անկախ ժողովրդավարական երկիր է: Հայաստանը քրիստոնեական պետություն է: Այն հանդուրժողական քաղաքականություն է վարում միջազգային, միջմշակութային, կրոնական, ինչպես նաև քաղաքական, հասարակական և սոցիալական հարցերում: Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է ՄԱԿ-ին, Եվրոպայի Խորհրդին, ԵԱՀԿ-ին:

Armenian church

Ընդհանուր տարածքը կազմում է 29743 ք.կմ. եւ բնակեցված է մոտավորապես 3 մլն. ժողովրդով: Երկիրը բաժանված է 11 մարզերի եւ կազմված է 42 քաղաքներից եւ 960 գյուղերից: Տարածքը իր մեջ ներառում է հայկական հարթավայրը լեռներով, քիչ անտառները, գետերը եւ բերրի հողը Արաքս գետի ափին: Ընդհանուր մակերեսից գյուղատնտեսական նշանակության հողը կազմում է 46.8%, լեռները, հարաթավայրը եւ այլ հողերը` 34.9%, անտառները` 12.7% եւ ջրային տարածքը` 5.6%:


Երևան
Լոնդոն
Ստոկհոլմ