TEMPUS

Education and Culture

Առաջնաէջ    Հետադարձ կապ    Անգլերեն   

Մեծ Բրիտանիայի Մասին

photo Britain

Բրիտանիան (Մեծ Բրիտանիա) ամենախոշոր կղզիների խումբն է հյուսիսային ծովի և Ատլանտյան օվկիանոսի միջև: Տարածքը մոտ 2.5 անգամ մեծ է Իռլանդիայի տարածքից, որը մեծութամբ երկրորդն է Միացյալ Թագավորությունում: Նրանք միասին կոչվում են Բրիտանական կղզիներ (Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, Նորմանդական կղզիներ և Մեն կղզի): Բրիտանական կղզիները բաժանվում են երկու տարբեր և անկախ պետությունների: Նրանցից փոքրը Իռլանդական հանրապետությունն է, որի մայրաքաղաքը Դուբլինն է: Ամենամեծը Միացյալ Թագավորությունն է և Հյուսիսային Իրլանդիան` Լոնդոն մայրաքաղաքով: Այս երկար անվանումը սովորաբար կրճատում են Միացյալ Թագավորությունով:

photo Britain

Իրավաբանորեն, պետության գլուխը հանդիսանում է թագուհին, վերջին տարիներին` Ելիզավետա II-ը: Թագուհին դատական իշխանության գլխավոր անձն է, ինչպես նաև զինված ուժերի գլխավոր հրամանատարը:

photo Britain

Միացյալ թագավորությունն ունի չորս տարբեր պետություններ` Անգլիա, Շոտլանդիա, Ուելս և Հյուսիսային Իրլանդիա (կամ Օլստեր): Նորմանդական կղզիները և Մեն կղզին ճանաչում են թագավորական իշխանությունը, սակայն ունեն իրենց սեփական պառլամենտը: Նրանք Միացյան Թագավորության մաս չեն հանդիսանում: Բոլորը Մեծ Բրիտանիայում բրիտանացիներ են, բայց միայն Անգլիայից եկած բնակիչները անգլիացիներ են:

Հարկ է ուշադրություն դարձնել, որ Անգլիան Մեծ Բրիտանիայի մի մասն է: Շոտլանդիան և Ուելսը Անգլիան չեն: Շոտլանդիայի բնակիչները շոտլանդացիներ են, Ուելսինը` ուելսներ, Հյուսիսային Իրլանդիայինը` իրլանդացիներ: Շոտլանդացիները և իրլանդացիները չեն սիրում, երբ իրենց անվանում են անգլիացիներ: Իրականում, շոտլանդացիները կազմում են 9%-ը, ուելսցիները` 5%-ը, իրլանդացիները` 3%-ը: Միացյալ Թագավորության ընդհանուր տարածքը 244 000 քառ. կմ-ից ավել է: 

Երևան
Լոնդոն
Ստոկհոլմ