TEMPUS

Education and Culture

Առաջնաէջ    Հետադարձ կապ    Անգլերեն   

Շվեդիայի Մասին

sweden

Շվեդները մեծ ազգ չեն: Բնակչությունն 9 մլն. մարդ է, ինչն ավելի քիչ է քան Բելգիայի բնակչությունը և կազմում է Նիդերլանդների բնակչության թվաքանակի ընդամենը կեսը: Մի գուցե հենց այդ պատճառով են արտասահմանցիները զարմանում, երբ հասկանում են, թե որքան մեծ է երկրի տարածքը: Ըստ տարածքի Շվեդիան հանդիսանում է Արևմտյան Եվրոպայի խոշորագույն երկրներից մեկը, որը կարելի է համեմատել Իսպանիայի և Ֆրանսիայի հետ:

Տարածքի մեծությունն ու բնակչության թվաքանակի սահմանափակությունը Շվեդիան դարձնում են Եվրոպայի ամենաքիչ բնակեցված երկրներից մեկը: Միաժամանակ պետք չէ մոռանալ, որ բնակչության մոտ 90%-ը ապրում է Շվեդիայի հարավային հատվածում, Նորլանդի հողերում, իսկ այն կազմում է երկրի տարածքի 2/3-ը, 1 մլն-ից շատ բնակչությամբ: Հենց այստեղ` Նորլանդի ընդարձակ անապատային հողերում կենտրոնացված է երկրի անհամար բնական հարստությունների մեծամասնությունը` անտառներ, երկաթի հանքեր, ջրային ռեսուրսներ, որոնք օգտագործվում են հիդրոէներգետիկայի ոլորտում, այսինքն այն, ինչ կազմում է շվեդական արդյունաբերական տնտեսության հիմքը:

Շվեդիայի տարածքի կեսից ավելին ծածկված է անտառներով` առավելապես փշատերև, տարածքի 16%-ը կազմում են ժայռային զանգվածները, մոտ 10%-ը` լճեր, գետեր, ճահճուտներ և միայն 8%-ը` մշակվող հողեր: Երկրի տարածքի ավելի քան 80%-ը հանդիսանում է համեմատաբար չբնակեցված: Միայն Գոլֆստրիմ տաք հոսանքի շնորհիվ, որն անցնում է Նորվեգիայի արևմտյան սահմանով, Շվեդիայի ընդարձակ տարածքները հարմար են մարդկանց բնակվելու և հողագործության համար: Այն տարածքները, որոնք գտնվում են նույն լայնական գուտու վրա աշխարհի մյուս հատվածներում, օրինակ` Կանադայում, Ալյասկայում, Գրենլանդիայում և Սիբիրում, հիմնականում բաղկացած են մարդու կյանքի և գործունեության համար ոչ պիտանի տունդրայից:

sweden

Շվեդիան թագավորական պետություն է: Երբ 20-րդ դարում ողջ Եվրոպան կիսվում էր կաիտալիզմի և սոցիալիզմի միջև, իրենց նախնիներից ժառանգած չառանձնանալու և ամենքին գոհացնելու ձգտման շնորհիվ, հավանաբար, հենց Շվեդիան կարողացավ մնալ միջին դիրքերում, ինչը զարմանալի չէ:

Հատկապես ամերիկյան պրոպագանդան աշխատում էր, ներկայացնել Շվեդիան 1950-70-ական թվականներին որպես կիսով չափ սոցիալիստական երկիր, որտեղ մարդու իրավունքները ծայրահեղ սահմանափակ են: Բայց դա ընդամենը առասպել է` Շվեդիան իրական դեմոկրատական երկիր է` ամուր հիմնավորված շուկայական տնտեսությամբ:

Իսկությունը կայանում է նրանում, որ Շվեդիան, հնարավոր է ավելին, քան այլ արևմտաեվրապական երկրներ, օգտագործել է իր քաղաքականության մեջ սոցիալիզմի տարրեր, և դա արվել է սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարության ներքո, որն էլ կառավարել է երկիրը 1930-ականներից մինչև 2006թ.-ը` բացառությամբ մի քանի կարճատև ժամանակահատվածների: Արդյունքում Շվեդիայում ձևավորվեց մի հասարակություն, որտեղ դասերի միջև տնտեսական տարբերությունն ավելի քիչ էր, քան զարգացման նմանատիպ մակարդակ ունեցող այլ երկրներում:

Շվեդիայի զարգացումը և նրա վերափոխումը թշվառ և հետամնաց գեղչկական երկրից ժամանակակից արդյունաբերական երկրի, որը տեղի ունեցավ ընդամենը կես դարում, հաճախ անվանում են ՙտնտեսական հրաշք՚` շատ հարցերում համեմատելով ճապոնականի հետ:

Արտահանման ոլորտում շվեդական արդյունաբերության աննախադեպ հաջողությունները 20-րդ դարում հնարավոր դարձրեցին շվեդական հայտնի դարձած բարեկեցիկ հասարակության կառուցումը: Անտառի, երկաթի, հիդրոէներգիայի խոշոր պաշարները, որոնք կենտրոնացված են հյուսիսային Շվեդիայում, դարձան շվեդական ՙարդյունաբերական հեղափոխության՚ նախապայմաններից մեկը: Բայց Շվեդիան կարող է հպարտանալ նաև նորարարաության և ձեռներեցության իր հարուստ ավանդույթներով: Նրանք, ովքեր կանգնած էին շվեդական արդյունաբերության ակունքներում, չէին ցանկանում բավարարվել հումքի արտահանմամբ, այլ փնտրում էին բոլորովին նոր ուղիներ դրա հարստացման համար: Հանճարեղ շվեդական հայտնագործությունների մի ամբողջ շարք ընկած է երկրի արդյունաբերության հիմքում, նրա մեխանիկական, քիմիական և էլեկտրական ոլորտներում:

Այսօր այս ժառանգությունն իր կիրառությունն է գտնում բարձր տեխնոլոգիաների և գիտատար ոլորտների, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, կենսաբժշկությունը` ոլորտներ, որտեղ Շվեդիան հանդիսանում է աշխարհի առաջատար երկրներից մեկը: Տասնամյակների ընթացքում շվեդական տնտեսության մեջ ընթանում էր փոխակերպման գործընթաց, որը հաճախ լինում էր հիվանդագին: Ընկերությունները փոխադրում էին արտադրությունը կամ դրա առանձին մասեր այնպիսի արտասահմանյան երկրներ, որտեղ առկա էր աշխատավարձի ցածր մակարդակ: Իսկ դա նշանակում էր աշխատատեղերի վերացում Շվեդիայում: Շվեդական շատ խոշոր ընկերություններ վաճառվեցին կամ մտան տրանսազգային կորպորացիաների կազմի մեջ: Այսօր, ինչպես 100 տարի առաջ, շվեդական արդյունաբերությունը կապում է իր հույսերը և ապագայի պլանները հայտնագործական ոգու, նոր գաղափարների և նախաձեռնությունների, այսնինք` նոր գործունեության պայմաններում նոր ճանապարհներ գտնելու ունակության հետ:

sweden

Միջազգային մասնագետները առաջին անգամ լինելով Շվեդիայում և տեսնելով շվեդիայի մշակույթը, որ բնագավառի մասին էլ խոսքը գնա, զարմանում են նրա հարստությամբ և բազմազանությամբ: Օրինակ` գեղանկարչություն, ճարտարապետություն, օպերա, կինո, պոեզիա, մոդա, երաժշտություն, խոհարարական արվեստ և այլն:

sweden

Շվեդները միշտ կարողացել են արագ և հաջող ընկալել դրսից տպավորությունները և օգտագործել իրենց անձնական նպատակների համար: Շվեդիայի ազգային մշակույթը կարելի է բնութագրել որպես մշակույթ, կառուցված խոշոր մշակույթ ունեցող երկրների հիման վրա: 


Երևան
Լոնդոն
Ստոկհոլմ