TEMPUS

Education and Culture

Առաջնաէջ    Հետադարձ կապ    Անգլերեն   

Այցելություններ Եվրոպայում

Շվեդիայի թագավորական տեխնիկական համալսարան Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի պատվիրակության այցի հաշվետվություն

Ս.թ հունվարի 20-28-ը ԵրՃՇՊՀ-ի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի ղեկավարությամբ TACIS-TEMPUS Միացյալ Եվրոպական նախագծի շրջանակներում (JEP-27089-2006) տեղի ունեցավ պաշտոնական այց Շվեդիայի թագավորական տեխնիկական համալսարան (KTH): Պատվիրակության կազմում ընդգրկված էին` ծրագրի ղեկավար, ՙԷԻԿ՚ ամբիոնի վարիչ` Ս.Շ.Ստեփանյանը, տեղեկատվության և լրատվական բաժնի աշխատակից` Ռուզան Հարությունյանը, ծրագրի համակարգող` ՙԷԻԿ՚ ամբիոնի դասախոս Վարազդատ Հովհաննիսյանը:

Այցի շրջանակներում պարզաբանվեցին JEP-27089-2006 նախագծի մանրամասները: Սեմինար հավաքին մասնակցում էին ԱՊՀ երկրների բուհերի հետևյալ պատվիրակությունները` Ուկրաինայից 3 բուհերի պատվիրակություններ, Մոլդովայից 2 բուհերի պատվիրակություններ և Տաջիկստանից 1 բուհի պատվիրակություն: Սեմինար խորհրդակցությունները տեղի էին ունենում նախապես բաժանված խորհրդակցությունների և միջոցառումների պլանի: JEP-27089-2006 նախագիծը ուղղված է անշարժ գույքի էկոնոմիկայի և կառավարման ոլորտում նոր մագիստրոսական ծրագրի ստեղծմանը (ECOMA), որի հաստատումը տեղի էր ունեցել 2007թ.-ին: Նախագծի սեփականատերը Շվեդիայի թագավորական տեխնիկական համալսարանն է, որն էլ պատասխան է տալիս Եվրո հանձնաժողովի առջև նախագծի շրջանակում կոնսորցիումի մնացած մասնակիցների կողմից կատարվող բոլոր գործողությունները: Կոնսորցիումի մասնակիցներն են` Մագիստրալ նախագիծ ընկերությունը, Լոնդոնի արևելյան տեխնիկական համալսարանը և մեր` Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը:

photo

Սեմինար խորհրտատվության ժամանակ Ստորգոլմում ելույթ ունեցավ Հանս Մաթսոնը, որի թեման էր անշարժ գույքի օրենսդրական դաշտի պարզաբանումը շուկայական տնտեսություն ունեցող երկրներում: Պրոֆեսոր Մաթսոնը օրինակների վրա ԱՊՀ տարածաշրջանի շրջանակներում երկիր առ երկիր թվարկեց իր սեփական մեկնաբանումները և դիտարկումները կապված անշարժ գույքի էկոնոմիկայի և կառավարման առանձնահատկությունների հետ: Ելույթ ունեցավ նաև KTH համալսարանի առաջատար պրոֆեսոր, ծրագրի անմիջական ղեկավար Լեյֆ Էյդենստեդթը, որը մեկնաբանեց անշարժ գույքի օրենսդրական դաշտը Շվեդիայում: Սեմինար խորհրդատվությանը ելույթ ունեցավ պրոռեկտոր Ռամոն Ուիսը, Օլգա Կորդասը, Մաթս Հանսոնը, Կյիլ Կառլինը և այլոք, որոնք ներկայացրեցին KTH-ի կառուցվածքը ուսումնական գործընթացի կազմակերպումը, գիտական գործի կազմակերպումը, միջազգային գործունեությունը: Ելույթները եզրափակեց համալսարանի ռեկտոր` Ռոմ Ալբերտը:

Սեմինար խորհրդատվություններին մասնակցում էին և ելույթներ ունեցան Շվեդիայի գիտության ազգային գործակալության ղեկավար Լենարթ Շթահլը, որը ներկայացրեց զեկուցում կապված բոլոնյան գործընթացի հետ: Բավականին հետաքրքիր էր Շվեդական ազգային ինստիտուտի ղեկավար տիկին Ինգա-Լիլ Նորլինի զեկույցը, որում մեր պատվիրակության կողմից բարձրացվեցին հետագա համագործակցության հարցադրումներ կապված Հայաստանից Շվեդիա գործուղվող երիտասարդ գիտական և դասախոսական կադրերի և ուսանողների փոխանակման հետ:

Այցը ավարտվեց հունվարի 28-ին և պատվիրակությունը ժամանեց ք. Երևան:

Երևանի Ճարտարապետության և Շինարարության Պետական Համալսարանի պատվիրակության այցը Ստոկհոլմ

Սույն թվականի մայիսի 4-ից մինչև մայիսի 17-ը Երևանի Ճարտարապետության և Շինարարության Պետական Համալսարանի պատվիրակությունը` թվով 8 հոգի, Եվրոպական Միության TEMPUS ծրագրով ԵրՃՇՊՀ-ում իրականացվող ՙԱնշարժ գույքի էկոնոմիկա և կառավարում՚ նոր մագիստրոսական ծրագրի մշակման նախագծի շրջանակներում, փորձի փոխանակման նպատակներով, մեկնել էր Ստոկհոլմ` Շվեդիայի Թագավորական Համալսարան: Համալսարանի մեր գործընկերները` անշարժ գույքի պլանավորման և հողային իրավունքի ամբիոնի աշխատակիցները, մեր այցի կապակցությամբ մշակել էին չափազանց բովանդակալից ծրագիր: Մեր այցը Շվեդիա կազմակերպվել էր Մոլդովիայի երկու տարբեր համալսարանների պատվիրակությունների հետ համատեղ:

Այցի ծրագիրն իր մեջ ընդգրկում էր.

04.05.2008թ.
  • ժամանում Ստոկհոլմ
05.05.2008թ.
  • ծրագրի ներկայացում. Պրոֆեսոր Հանս Մաթսոնի և Մարինա Վասկովիչի կողմից ներկայացվեց այցի ծրագիրը և հետագա անելիքները;
  • դասախոսություն. Պրոֆ. Մաթսոնի կողմից ներկայացվեց կրթությունն անշարժ գույքի ոլորտում Արևմտյան Եվրոպայում դասախոսությունը;
  • զեկուցում; Սարգիս Ստեփանյանի և Վարազդատ Հովհաննիսյանի կողմից ներկայացվեց ծրագրի իրականացման ընթացքը;
  • համատեղ ճաշ;
  • այցելության հետ կապված ֆինանսական հարցերի լուծում:
photo photo
06.05.08թ.
  • դասախոսություն. Պրոֆեսոր Մաթսոնի կողմից ներկայացվեց Շվեդիայի փորձը գույքի հայեցակարգի, վարձակալական իրավունքի և իրավական կադաստրի մոդելի, էքսպրոպրիացիայի վերաբերյալ,
  • դասախոսություն. Ջենի Պաուլսոնի կողմից ներկայացվեց ինչպես Շվեդիայի, այնպես էլ մի շարք այլ երկրների փորձը և համեմատական վերլուծությունը վարձակալական գույքի, սեփական գույքի, համատիրությունների, եռաչափ համակարգերի վերաբերյալ:
07.05.08թ.
  • ուսումնական այց. ՈՒսումնական այց կատարեցինք դեպի Ստոկհոլմի քաղաքապետարանի զարգացման ստորաբաժանում, որտեղ իրենց աշխատանքի մանրամասներին ծանոթացրեց քաղաքապետարանի աշխատակից, առաջատար մասնագետ Մարտին Բուխտը;
  • ներկայացում. Թագավորական Համալսարանում դասավանդվող տնտեսագիտական առարկաներին ծանոթացրեց Սամուել Ազազուն: Նա, որպես ուսումնական մասի պատասխանատու, ներկայացրեց նաև ուսումնական գործընթացի կազմակերպման ընթացքը, տրամաբանությունը, դասավանդման գործընթացը և այլն;
  • ներկայացում. Մագնուս Սվանտեգորդը, որը ՙԴաչա՚ մասնավոր ընկերության ներկայացուցիչն էր, ներկայացրեց անշարժ գույքի շուկայի թափանցիկության հետ կապված հարցերը:
08.05.08թ.
  • դասախոսություն. Հանս Մաթսոնի կողմից ներկայացվեց անշարժ գույքի ձևավորման ընթացքը Շվեդիայում: Մասնավորապես ներկայացվեցին գույքի ձևավորման, համատեղ օգտագործման գույքի հետ կապված օրենսդրությունները և այլն;
  • ուսումնական այց. անշարժ գույքի ձևավորման գործընթացն ուսումնասիրելու նպատակով ուսումնական այց կատարեցինք Ստոկհոլմից մոտ 150կմ հյուսիս գտնվող Նորտալիա քաղաք, որտեղ Նորտալիայի մունիցիպալիտետի ներկայացուցիչ Պետեր Էկբյոկը մանրազնին ներկայացրեց այդ ողջ գործընթացը:
photo photo
09.05.08թ.
  • Մոլդովայի պատվիրակության կողմից ներկայացվեց իրենց իսկ կատարած աշխատանքն ու մշակած համապատասխան ուսումնական պլանները:
photo
10.05.08թ
  • շաբաթ;
11.05.08թ
  • կիրակի;
12.05.08թ.
  • ուսումնական այց. քաղաքային հողերի կառավարման շվեդական փորձի ուսումնասիրման նպատակով ուսումնական այց իրականացվեց Ստոկհոլմից մոտ 25կմ հարավում գտնվող Սյոենգեն վայրը: Այնուհետև, այցից հետո Թագավորական Համալսարանում շարունակվեց քաղաքային հողերի կառավարման շվեդական փորձի ուսումնասիրումն արդեն պրակտիկ օրինակի վրա: Այս ողջ գործընթացը վարում էր պրոֆեսոր Հանս Մաթսոնը;
  • դասախոսություն. Հաղորդակցման և բանակցությունների վարման վերաբերյալ ուսումնական կուրսի շուրջ դասախոսություններ կարդաց պրոֆեսոր Յորան Կարսը: Նա ներկայացրեց դասընթացի կազմման հիմնական սկզբունքները և գիտելիքների այն պաշարը, որն անհրաժեշտ է ժամանակակից ուսանողների համար:
  • ներկայացում. Մագնուս Սվանտեգորդը, որը ՙԴաչա՚ մասնավոր ընկերության ներկայացուցիչն էր, ներկայացրեց անշարժ գույքի շուկայի թափանցիկության հետ կապված հարցերը:
13.05.08թ.
  • դասախոսություն. տեղական ինքնակառավարման վերաբերյալ դասախոսություններ կարդաց Էյդար Լինգրենը, որը մասնավորապես ներկայացվեց Լիդինգո մունիցիպալիտետի օրինակով: Ներկայացվեց նաև Շվեդիայում մունիցիպալիտետի դերը պլանավորման, շինարարության թույլտվության ասպարեզում, ինչպես նաև ներկայացվեց Շվեդիայի շրջակա միջավայրի պահպանման օրենսդրությունը և նրա ազդեցությունը հողերի կառավարման վրա:
  • ուսումնական այց. դասախոսություններից հետո ուսումնական այց իրականացվեց դեպի Լիդինգո համայնք և մունիցիպալիտետ` արծարծված հարցերը տեղում ավելի մանրամասն ուսումնասիրելու համար:
photo photo
14.05.08թ.
  • ուսումնական այց. Շվեդիայի խոշոր շինարարական ընկերություններից մեկում` ՙJM՚-ում, իրականացվեց ուսումնական այց, որի ընթացքում արդեն ընկերության ներկայացուցիչը` Բյորն Հեդլունդը, մանրամասն ներկայացրեց իրենց գործունեությունը, ինչպես նաև ներկայացրեց Շվեդիայի օրինակը հողատարածքում կառուցապատման թույլտվություն ստանալու առումով: Մանրամասն ներկայացվեց հողակտորը ձեռք բերելու, նախագիծը մշակելու, այն հանրային քննարկման դնելու, հաստատելու, այս գործընթացում զարգացման պլանի ազդեցությունը հաշվի առնելու գործընթացները և այլն:
  • դասախոսություն. Այցից հետո, արդեն Համալսարանում, մանրամասն ներկայացվեց իրավական կրթության վիճակը Շվեդիայում: Պրոֆեսոր Յոնի Ֆլոդինը դասախոսություն կարդաց ՙԻրավաբանական կրթությունը Շվեդիայում՚ թեմայով, այնուհետև անդրադարձավ իրավաբանական կրթությանը , այնուհետև անդրադարձավ իրավաբանական կրթությանը KTH-ում: Այնուհետև նա անդրադարձավ Շվեդիայում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների երաշխավորությանը` իրավական տեսանկյունից:
15.05.08թ.
  • Ողջ օրը ԵրՃՇՊՀ պատվիրակությունը ներկայացրեց ծրագրի շրջանակներում իրենց գործունեության արդյունքները: Մասնավորապես Վարազդատ Հովհաննիսյանը ներկայացրեց ուսումնական կուրսերի մշակման աշխատանքները և ծրագրի ընթացքում առաջացած խնդիրները:
photo photo

Այնուհետև պատասխանատու դասախոսները մանրամասնորեն ներկայացրեցին իրենց կողմից իրականացրած աշխատանքները: Իրինա Վանյանը ներկայացրեց իր իսկ կողմից մշակած ՙՔաղաքային տնտեսության էկոնոմիկա՚ և ՙՔաղաքային հողերի պլանավորում՚ առարկաները, այդ առարկաների դասավանդման մեթոդները, կրեդիտների բաշխվածությունը և ուսանողների գնահատման կարգը: Այնուհետև միևնույն ընթացակարգով ԵրՃՇՊՀ մյուս դասախոսները ներկայացրեցին իրենց կողմից մշակած առարկաները:

photo

Մասնավորապես Աստղիկ Գրիգորյանը ներկայացրեց ՙԱնշարժ գույքի ձևավորման տեխնիկան՚ և ՙՀողերի ինֆորմացիոն համակարգեր՚ առարկաները;

Կարեն Խաչատուրյանը, Սեդա Բադեյանը և Անահիտ Ադամյանը ներկայացրեցին ՙՀիմնարար իրավունք՚ և ՙԱնշարժ գույքի հետ կապված օրենսդրություն՚ առարկաները, Վարազդատ Հովհաննիսյանը և Սարգիս Ստեփանյանը ներկայացրեցին ՙՔաղաքային հողերի զարգացում՚ կուրսային նախագիծը: Կուրսային նախագծի հիմնական նպատակը ուսանողների ուսումնական պրոցեսում ստացած գիտելիքները այդ կուրսային նախագծում կիրառելն է:

Արա Հովհաննիսյանը ներկայացրեց ՙԲանակցելու և հաղորդակցվելու տեխնիկան՚ առարկան:Այդ օրը քննարկվեց նաև ԵրՃՇՊՀ պատվիրակության Արևելյան Լոնդոնի Համալսարան այցի կազմակերպման հարցերը:

photo photo
16.05.08թ.
  • դասախոսություն. Սամուել Ազազուի կողմից ներկայացվեց KTH-ում տնտեսագիտական առարկաների դասավանդումը և առարկաների մշակման կարգը;
  • դասախոսություն. Հանս Մաթսոնի կողմից ներկայացվեց Սկանդինավյան երկրներում անշարժ գույքի ձեռք բերման և անշարժ գույքի ձևավորման ընթացակարգերը:
  • ամփոփում. Ամփոփվեցի մեր այցելության արդյունքները: Այն գնահատվեց արդյունավետ, իսկ մեր պատվիրակության աշխատանքը և պատրաստվածությունը գնահատվեց բավականին բարձր: Այնուհետև քննարկվեցին հետագա անելիքները և ժամկետները: Իսկ վերջում KTH-ի գործընկերները կազմակերպել էին հրաժեշտի փոքրիկ միջոցառում:
17.05.08թ.
  • Ժամանում Երևան:

ԵրՃՇՊՀ պատվիրակության ղեկավար,
ՙԷկոնոմիկայի, Իրավունքի և Կառավարման՚ ամբիոնի վարիչ
Սարգիս Ստեփանյան

TEMPUS ծրագրի տեղական կոորդինատոր
Վարազդատ Հովհաննիսյան

ՙԷկոնոմիկայի, Իրավունքի և Կառավարման՚ ամբիոնի դասախոսներ
Իրինա Վանյան
Արա Հովհաննիսյան
Սեդա Բադեյան
Կարեն Խաչատուրյան
Աստղիկ Գրիգորյան
Անահիտ Ադամյան

Երևան
Լոնդոն
Ստոկհոլմ