ecoma.am ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ, ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՄԲԻՈՆ
ecoma.am MENU





Հայտարար




nuaca.am

tempus

logicon.am

armhotels.am

smednc.am





Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի

պատմություն




«ԷԻԿ» ամբիոնի պաշտոնական պատմությունը սկսվել է 1989 թվականից: Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի «Շինարարական արտադրություն» ամբիոնից տարանջատվեց և ստեղծվեց նոր «Շինարարության էկոնոմիկա և կառավարում» ամբիոնը, որը 2006թ. վերանվանվեց` «Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման» ամբիոնի: Ամբիոնը համալրված է նոր երիտասարդ մասնագետներով, որոնք մասնակցում են համալսարանի ուսումնագիտական գործընթացում:

Ամբիոնը «Tempus» ծրագրի շրջանակներում Շվեդիայի թագավորական համալսարանի` KTH-ի հետ համատեղ հիմնադրել է «Ecoma» ուսումնագիտական կենտրոնը: Այդ ծրագրի շրջանակներում մշակվել է «Անշարժ գույքի էկոնոմիկա և կառավարում» նոր մագիստրոսական ուսումնական ծրագիր, որը գործում է 2009թ սեպտեմբերից: Ուսումնագիտական կենտրոնը հագեցած է նորագույն տեխնիկայով, որոնք են GPS-CR-20 էլեկտրոնային տախոմետրը, Controls իտալական ընկերության բետոնի բոլոր ցուցանիշները չափող սարքը, նույն ընկերության նյութերի ամրությունը չափող սարքը և այլ սարքավորումներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի ժամանակակից կազմակերպումը: Կենտրոնին առընթեր նախատեսվում է ստեղծել երկրատեղեկատվական համակարգերի (GIS) ոլորտում մասնագիտական դպրոց: Դպրոցի աշակերտները կներգրավվեն GIS-ին վերաբերող ժամանակակից նախագծերում:

Ամբիոնի դասախոսների կողմից մշակվում և տպագրվում է ուսումնամեթոդական բնույթի բազմաթիվ գրականություն, ներառյալ էլեկտրոնային ինքուսուցներ, ինչը նույնպես ապահովում է ժամանակակից և որակյալ ուսուցման գործընթացը:

Ամբիոնի կազմն ունի գիտական ներուժ, որը ապահովում է երկրի տնտեսության մեջ նշանակալի դեր ունեցող որոշակի հետազոտությունների իրագործումը: Մասնավորապես հետազոտվում են շինարարության ոլորտում գնագոյացման, հարկային վճարումների, ֆինանսական միջոցների բաշխման և հաշվապահական խնդիրները` համապատասխան տեղեկատվական հիմքերի ստեղծման, օրենսդրության բարելավման և այլ նպատակով: