ԵրՃՇՊՀ-ում դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ «Արևելյան հարևան երկրների կայուն զարգացման աշխարհագրական տեղեկատվական տեխնոլոգիաներ» թեմայով նախագծի մասնակիցների մեկնարկային հանդիպման բացումը: Հանդիպումն իր ելույթի խոսքով սկսեց ռեկտոր Հ.Թոքմաջյանը, որից հետո Tempus-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Լանա Կարլովան և ծրագրի համակարգող Հուաան Ֆանը:
Հանդիպման շրջանակներում Գերմանիայի, Իսպանիայի, Մոլդվայի, Ուկրաինայի ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց ձեռքբերումներն ու առաջընթացը:
Տեղի ունեցան նաև աշխատանքային հանդիպումներ ծրագրի համակարգողների միջև, որոնց ընթացքում քննարկվել են իրականացվող ծրագրի մանրամասները:
|